| libero_am ( @ 2008-02-18 12:00:00 |
Ես չեմ ընտրի Սերժին, որովհետեւ նրա ընտրվելուց հետո Հայաստանում դրական տեղաշարժ չի լինի
Սերժի Նախագահ դառնալը կբերի հետեւյալին`
Սերժի Նախագահ դառնալը կբերի հետեւյալին`
- Ռոբերտ Քոչարյանը կխուսափի "Հանրապետության ամենաերիտասարդ թոշակառու" դառնալուց, տեղի կունենա ոչինչ չփոխոող փոխատեղում` "քաչալ Հասան - Հասան քաչալ" տարբերակով: Ղարաբաղյան կլանը առնվազն նույն թափով կշարունակի իր ազգակործան գործունեությունը, տանդեմի "ազգանվեր" կադրային քաղաքականությունը կշարունակի հայաթափել Ղարաբաղը;
- Ի հեճուկս ծախու սոցիոլոգների, Սերժի ազնիվ ընտրություններով հաղթելը բացառված լինելու պայմաններում, կեղծված ընտրությունների եւ դրան անխուսափելիորեն հաջորդող ցնցումների պատճառով տուժելու է Հայաստանի միջազգային վարկը, ավելանալու է միջազգային կառույցների ճնշումը մեր երկրի վրա, անբարենպաստ պայմաններ են ստեղծվելու Ղարաբաղյան հիմնահարցի հայանպաստ լուծման համար;
- Կծաղկեն կոռուպցիան եւ հովանավորչությունը;
- Չի մնա ոչ մի ժողովրդավարական զարգացման հույս, էլ ավելի կխորանա ճնշումը ազատ խոսքի եւ մամուլի նկատմամբ;
- Պետությունն էլ ավելի կսերտաճի կրիմինալի հետ, կխորանա ֆորպոստիզացիան, տգետ իշխանավորների եւ հղբացած օլիգարխների խրախճանքից պրծում չի լինի;
- Կշարունակի չբացահայտված մնալ "Հոկտեմբերի 27-ը":