libero_am ([info]libero_am) wrote,
@ 2008-02-18 12:00:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Ես չեմ ընտրի Սերժին, որովհետեւ նրա ընտրվելուց հետո Հայաստանում դրական տեղաշարժ չի լինի
Սերժի Նախագահ դառնալը կբերի հետեւյալին`
  1. Ռոբերտ Քոչարյանը կխուսափի "Հանրապետության ամենաերիտասարդ թոշակառու"  դառնալուց, տեղի կունենա ոչինչ չփոխոող փոխատեղում` "քաչալ Հասան - Հասան քաչալ" տարբերակով: Ղարաբաղյան կլանը առնվազն նույն թափով կշարունակի իր ազգակործան գործունեությունը, տանդեմի "ազգանվեր" կադրային քաղաքականությունը կշարունակի հայաթափել Ղարաբաղը;
  2. Ի հեճուկս ծախու սոցիոլոգների, Սերժի ազնիվ ընտրություններով հաղթելը բացառված լինելու պայմաններում, կեղծված ընտրությունների եւ դրան անխուսափելիորեն հաջորդող ցնցումների պատճառով տուժելու է Հայաստանի միջազգային վարկը, ավելանալու է միջազգային կառույցների ճնշումը մեր երկրի վրա, անբարենպաստ պայմաններ են ստեղծվելու Ղարաբաղյան հիմնահարցի հայանպաստ լուծման համար;
  3. Կծաղկեն կոռուպցիան եւ հովանավորչությունը;
  4. Չի մնա ոչ մի ժողովրդավարական զարգացման հույս, էլ ավելի կխորանա ճնշումը ազատ խոսքի եւ մամուլի նկատմամբ;
  5. Պետությունն էլ ավելի կսերտաճի կրիմինալի հետ, կխորանա ֆորպոստիզացիան, տգետ իշխանավորների եւ հղբացած օլիգարխների խրախճանքից պրծում չի լինի;
  6. Կշարունակի չբացահայտված մնալ "Հոկտեմբերի 27-ը":



(2 comments) - (Post a new comment)

Ես չեմ ընտրի Սերժին, որովհետեւ
[info]vahagn41
2007-12-25 03:03 pm UTC (link)
Սերժի Նախագահ դառնալը կբերի նաև հետեւյալին`

7. Սերժի «ընտրվելու» դեպքում ոչ միայն չի բացահայտվի «Հոկտեմբերի 27-ը» այլ նաեւ նոր «Հոկտեմբերի 27»-եր կարող են լինել:

(Reply to this)


[info]bekaisa
2008-01-25 11:56 am UTC (link)
www.serzhu.net site tesel eq ??

(Reply to this)


(2 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…