| libero_am ( @ 2008-02-16 13:00:00 |
Ես չեմ ընտրի Սերժին որովհետեւ նրա գործունեությունը որպես ՀՀ պաշտպանության նախարար անփառունակ էր
1993-1995 եւ 2000-2007 թթ. Սերժը եղել է մեր երկրի պաշտպանության նախարար:
Մի կողմ թողնենք պատերազմի տարիների նրա նախարարական աշխատանքը, որն իրականացվում էր այն ժամանակվա պետ. նախարար Վազգեն Սարգսյանի անմիջական ղեկավարության ներքո: Միայն մեկ փոքրիկ դրվագ` այդ տարիներին, հենց ՊՆ համակարգում սկսվեց Սերժի ընկեր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղի) բիզնես-վերելքը: Որպես ականատես ասեմ, որ սկսվեց զրոից:
Հիմա հիմնականը:
Ինչպե՞ս է ղեկավարել Սերժը 2000-2007 խաղաղ տարիներին, ի՞նչ բարեփոխումներ է արել բանակում:
Այն, որ հայոց բանակը դարձել է մեր երիտասարդների նվաստացման եւ պետական ու զինվորների ծնողների փողերի անսանձ թալանի մի հրեշ բոլորիդ է հայտնի:
Նախարար Սերժը չէ՞ր տեսնում իր լկտիացած գեներալների պահվածքը, չգիտե՞ր, որ իր հրամանով զինվորներին պարտադրում էին բաց քվեարկել ըմտրություններում (ինձ զինվոր տղաս է պատմել, թէ ինչ ռիսկի եւ խորամանկության է դիմել սահմանադրական հանրաքվեի ժամանակ աննկատ դեմ քվեարկելու համար):
Սերժը երեւի չգիտի նաեւ ստորեւ բերվող գնացուցակի մասին`
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը գնում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղիով: Հաշվի առնելով մեր երկրի ժողովրդագրական ծայրահեղ ծանր իրավիճակը դա միակ փրկությունն է մեզ համար:
Իսկ ահա պարոն Սերժիկը գտնում է, որ մենք պատրաստ չենք դրան անցնելու, ֆինանսական դժվարություններ կունենանք: Եվ նա ճիշտ է: Մենք միշտ ֆինանսական դժվարություններ կունենանք քանի դեռ Սերժիկն ու Ռոբիկն են մեր իշխանավորները:

- բանակից ազատվելն արժե` 7000-10000 ԱՄՆ դոլար;
- քեզ հարմար զորամասում ծառաելն արժե` 2000-5000 ԱՄՆ դոլար;
- տանը նստած "ծառայելն" ամսական արժե` 200-500 ԱՄՆ դոլար;
- կարճատեւ արձակուրդ գնալն արժե` 50-100 ԱՄՆ դոլար;
- հրամանատարի լավ վերաբերմունքն արժե` մանր նվերներ, կերուխում;
- խաղապահ գումարտակում ընդգրկվելն արժե` (ով գիտի` ասեք)